Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Ծերություև և երկարակեցություն

Պոլիպրագմազիան բացակայում է

Պոլիպրագմազիան բացակայում է

Արդեն նշվել է այն մասին, որ 60 տարեկանից բարձր հիվանդների մոտ ախտորոշում են միջինում 4 քրոնիկական հիվանդություն: Դրանց բոլորի վրա միաժամանակ ազդելու համար անհրաժեշտ կլինի միջոցների հսկայական տեսականի: Չնայած դրան, խորհուրդ է տրվում սահմանափակվել որքան հնարավոր է քիչ քանակությամբ դեղամիջոցների նշանակումներով, որոնց ազդեցությունն ուղղված է հիմնական պաթոլոգիայի բուժմանը:

 

Պոլիպրագմազիան խիստ անցանկալի է


Ծեր տարիքի հիվանդների մոտ դեղամիջոցների երկրորդային ազդեցության ռիսկն ավելի բարձր է, քան երիտասարդների մոտ: Նրանց մոտ անգամ աննշան դեղորայքային թունավորումներն ավելի հաճախ են ի հայտ գալիս, ավելի ծանր ընթացք են ունենում և կարող են հանգեցնել լուրջ հետևանքների: Այդ պատճառով բուժման ընթացքում անհրաժեշտ է հետևել ընդունվող սննդի և հեղուկի քանակին, ընդ որում վերջինիս անհրաժեշտ քանակությամբ օգտագործումը և դրան համապատասխան դուրս եկող մեզի ծավալը ծեր տարիքի հիվանդների մոտ դեղամիջոցներ ընդունելու պարտադիր պայմանն է:

 

Դեղաչափը հասցնել  նվազագույնի


Անհատական դեղաչափի ընտրությունը ծեր հիվանդների բուժման գլխավոր սկզբունքն է: Հաճախ բուժման սկզբնական շրջանում դեղաչափերը դիտավորյալ նվազեցնում են, իսկ այնուհետև, աստիճանաբար ավելացնում: Այս «խորամանկ քայլը» թույլ է տալիս որոշել դեղորայքի հանդեպ օրգանիզմի տանելիությունը (երկրորդային և կողմնակի ազդեցության զարգացումը): Հասնելով ցանկալի ազդեցությանը` դեղաչափը կրկին իջեցնում են մինչև «օժանդակող» սահմանը, որը, որպես կանոն, ավելի ցածր է, քան աշխատունակ մարդկանց բուժման ժամանակ: Այս սկզբունքը հիմնականում կիրառում են երկարատև ընդունման դեղամիջոցների նշանակման ժամանակ: Ամենից առաջ, վերջիններիս թվին են պատկանում հիպոտենզիվ, սեդատիվ, հոգեմետ, քնաբեր դեղամիջոցները, սրտային գլիկոզիդները և նարկոտիկ անալգետիկները:

 

Դեղամիջոցների փոխարինում


Հաճախակի թվարկված դեղամիջոցների երկարատև ընդունման անհրաժեշտությունը դառնում է դրանց հանդեպ կախվածության նախապայման, պահանջում դեղաչափերի ավելացում և, որպես հետևանք, հանգեցնում է դեղորայքային ինտոքսիկացիայի առաջացման: Դրանից խուսափելու համար խորհուրդ է տրվում պարբերաբար փոխարինել մի տեսակի դեղամիջոցները մյուսներով (նմանօրինակ ազդեցությամբ) կամ բուժման ընթացքում դադարներ տալ: Նաև ցուցված է ցածր դեղաչափերով  մի քանի դեղամիջոցների նշանակումը, որոնք ազդում են հիվանդության միևնույն պատճառի վրա, սակայն ունեն ազդեցության տարբեր մեխանիզմներ: Օրինակ կարող է ծառայել տարբեր հիպոտենզիվ միջոցների զուգակցվող ընդունումը:

 

Հակաբիոտիկներ` հատուկ դեպք


Բուժման սխեմաները` հակաբիոտիկները և այլ հակամանրէային միջոցների կիրառմամբ, ընդհանուր են բոլոր տարեց հիվանդների համար:

 

Հնարավոր է ալերգիկ հակազդեցություն


Ծեր տարիքի մարդկանց մոտ դեղամիջոցների հանդեպ ալերգիկ հակազդեցությունները կարող են վկայել որոշակի դեղամիջոցների հանդեպ զգայունության ձեռքբերման մասին:

 

Հատուկ ուշադրություն հերիաթրիայում օգտագործվող միջոցներին


Վերջին ժամանակներս հատուկ ուշադրություն  է դարձվում այսպես կոչված տարբեր ֆարմակաթերապևտիկ խմբերի հերիաթրիկ դեղամիջոցներին, որոնց ազդեցությունն ուղղված է բնական մետաբոլիզմի (նյութափոխանակոթյան) պահպանմանը: Հանդիսանալով նյութափոխանակության գործընթացի բաղադրիչներ` դրանք օրգանիզմի վրա խթանիչ ազդեցություն են գործում: Այսպիսի դեղամիջոցների լայն կիրառումը պայմանավորվում է նվազագույն երկրորդային երևույթների ժամանակ դրանց արտահայտված կլինիկական ազդեցություններով: Այս դեղամիջոցներն օգտագործում են որպես հիմնական թերապիայի լրացում, ինչպես նաև որպես կանխարգելիչ միջոցներ: Նմանատիպ դեղամիջոցների գրագետ օգտագործման դեպքում, կարելի է հասնել լավ արդյունքների: Այդպիսի միջոցներին են պատկանում վիտամինները, միկրոտարրերը, ադապտոգեները, մայրական կաթին փոխարինող մանկական սնունդը, կենսախթանիչները, կենսաբանական ակտիվ հավելումները և այլն:

 

Երբ գալիս է ծերությունը


Համաձայն հերոնտոլոգիայում ընդունված պատկերացումների, միջին տարիքի ավարտի և ծերության սկզբի սահմանն  է համարվում 60 տարեկանը: Այս սահմանն անցածներին գործնականորեն ստորաբաժանում են տարեց (61-ից մինչև 75 տարեկան), ծերունական տարիքի (76-ից մինչև 90 տարեկան) և երկարակյացների (90 տարեկան և ավելի) մարդկանց:

 

Վերը շարադրվածները հերոնտոլոգիայի զուտ տեսական հիմքերը չեն: Թերապիայի շարադրված սկզբունքները լայնորեն կիրառվում են մասնագիտացված բուժական հաստատություններում: Երբեմն ցանկություն է առաջանում գործելու ավելի ուժեղ, վառ, վստահ, բայց… արդյունքները հիասթափեցնում են: Մնում է միայն զինվել համբերությամբ և չկորցնել այնպիսի կարևոր մի հատկանիշ, ինչպիսին լավատեսությունն է:

Հեղինակ. Ա.Ա.
Սկզբնաղբյուր. Առողջապահության լրատու 4 (542) 05.02.2010
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ